Հիշարժան տարեթվեր
Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:
Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր: Հոմոֆոբիա տերմինն առաջին անգամ օգտագործել է հոգեբան Ջորջ Վայնբերգը` համասեռամոլներից ոչ ռացիոնալ վախը, սեռական փոքրամասնությունների նկատմամբ հակակրանքը նշելու համար:
XX դարը, անկասկած ամենահոմոֆոբային պատմական ժամանակաշրջանն էր: Այս ժամանակաշրջանում համասեռամոլներին աքսորում էին համակենտրոնցման ճամբարներ, խորհրդային ԳՈՒԼԱԳ և այլն: Բնականաբար այս ամենն այժմ շատ հեռու է թվում: Բայց շատ երկրներում համասեռմոլների վիճակը մինչ այժմ էլ անփոփոխ է:
Համասեռամոլների նկատմամբ խտրական վերաբերմունքը նկատվում է ամենուր: 80 երկրներում համասեռամոլությունն արգելված է օրենքով, շատ երկրներում այն պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ: Երբեմն օրենքը ենթադրում է ցմահ բանտարկություն: Մոտ 10 երկրներում համասեռամոլների նկատմամբ կիրառվում է մահապատիժ:
Մայիսի17-ը հոմոֆեբիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Homophobia) հայտարարելու գաղափարը ֆրանսիացի գրող և գիտնական Լուի-Ժորժ Տենինն էր: Այդ օրը պատահական չէր ընտրվել: 1990 թ. մայիսի 17-ը Առողջապահության միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեան համասեռամոլությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից: Տենը հույս հայտնեց, որ այդ օրը կօգնի բարելավել այն մարդկանց կյանքը, ովքեր դրա կարիքը մեծապես զգում են: Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրը պաշտոնապես նշվում է 2003 թվականից: Այդ օրվա ճանաչումը որոշակի պարտավորություններ է դնում խտրականության այլ ձևերի և սոցիալական բռնության դեմ պայքարում միավորված միջազգային հասարակության առաջ: Սակայն դեռևս շատ երկրներ լայն աջակցություն չեն ցուցաբերում սեռական փոքրամասնությունների իրավունքների համար մղվող պայքարում:
Կարդացեք նաև
«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...
Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...
1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...
Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի բնակիչները Առաջին Հանրապետության օրն են նշում: Այս տոնի երկրորդ անունը Ինքնիշխանության վերականգնման օր է: 1918 թ. մայիսի 28-ին ավելի քան վեց դար տարբեր նվաճողների...
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...
Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը...
Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...
Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...
Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...
Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...
Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...
Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա...
Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5bBByQ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384